Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ես միայն ամբիոնից խոսող եմ»

«Ես միայն ամբիոնից խոսող եմ»
06.07.2013 | 15:38

Օրերս լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, երբ ցմահ ազատազրկվածները ներկայացրել են իրենց խնդիրները, օրենսդրական բացթողումները և Անդրեասյանին, որպես մարդու, այդ թվում դատապարտվածների պաշտպանի աջակցությունն են խնդրել, վերջինս ուշագրավ հայտարարություն է արել, որից հետո ազատազրկվածները այլևս խոսելու «հավես» չեն ունեցել: Երբ ՄԻՊ-ին ցմահ ազատազրկվածները հարցրել են, թե ինչու է ուշանում ցմահների ռեժիմի փոփոխությանն առնչվող օրենքի նախագծի քննարկումն ԱԺ-ում, Անդրեասյանը նետել է. «Ես միայն ամբիոնից խոսող եմ, ինչի՞ եք ինձ դիմում»:
Դե ի՞նչ, եթե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն իրեն դուրս է գրում, թերևս, ամենից շատ սեփական իրավունքների պաշտպանության կարիքն ունեցող անձանց պաշտպանելու գործից, էլ ինչպե՞ս վստահել այդ կառույցին, որի ղեկավարը միայն «ամբիոնից խոսող» է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ